Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Հրայր Թովմասյանը ամաչում է,որ ընտրվեց ՍԴ նախագահ, նսեմացնելով իր իսկ գրած սահմանադրության ոգին ու բովանդակությունը․ Պետրոս Ղազարյան

24 Հունիս, 2020 12:51
Հեղինակ՝ Պետրոս Ղազարյան
Հրայր Թովմասյանը ամաչում է,որ ընտրվեց ՍԴ նախագահ, նսեմացնելով իր  իսկ գրած սահմանադրության ոգին ու բովանդակությունը․  Պետրոս Ղազարյան

Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 Քանի որ Հրայր Թովմասյանը հերթական անգամ մերժեց ինձ հյուրընկալվելու առաջարկը , մի քանի հրապարակային հարցադրում անեմ հարգարժան պրն Թովմասյանին։
 Երեկ ճեպազրույցում Թովմասյանը ասեց, որ որպես իրավաբան ամոթ է զգացել նայելով Ազգային Ժողովի նիստը։

Հարց՝

  1. պրն Թովմասյանը ամոթ զգացել է ,երբ նայում էր բոլորիս աչքերին և ասում էր , որ իր գրած սահմանադրությունը ոչ թե Սերժ Սարգսյանին երրորդ անգամ իշխելու հնարավորություն տալու,այլ Հայաստանը ժողովրդավարեցնելու համար է։Պրն Թովմասյանը ամաչո՞ւմ է բոլորիս խաբելու համար։

2 . պրն Թովմասյանը ամաչում է ,երբ Սահմանադրության մեջ խցկեց կայուն մեծամասնության ՝պառլամենտարիզմի ոգուն հակառակ դրույթը, որի միակ նպատակը ՀՀԿ ի իշխանությունը անսասան պահելն էր։Գոնե թեթեև ամոթ կա՞։

3 . Հրայր Թովմասյանը ամաչում է ,որ ընտրվեց ՍԴ նախագահ ,նսեմացնելով իր  իսկ գրած սահմանադրության ոգին ու բովանդակությունը։

4 . Հրայր Թովմասյանը ամաչում է ,երբ լինելով ՀՀԿ խորհրդի անդամ, համոզում էր, որ ինքը կարող է քաղաքականապես չեզոք դատավոր լինել։

5 . Հրայր Թովմասյանը որպես իրավաբան ամաչել է, երբ Արման Մուսինյանին ասում էր, թող ընդդիմությունը ընտրախախտումների մասին փաստեր բերի։ Փոխանակ իր շեֆին հարցներ՝ ինչու է  իրավապահ համակարգը անգործունյա։ Ամոթ զգացել է ,որ չի հասկացել՝ ընտրակաշառք բացահայտելը ընդդիմության վրա գցելը իրավաբանական անմեղսունակություն է։

  1. Հրայր Թովմասյանը ամաչել է, երբ իր գրած սահմանադրությունը ակնհայտ ընտրախախտումներով անցավ։
  2. Հրայր Թովմասյանը ամաչել է ,որ մի կուսակցության քաղխորհրդի անդամ է եղել,որի շեֆերի նույնիսկ շոֆերները կոռումպաացված միլիոնատեր են եղել։Մի կուսակցության ,որ համատարած ընտրակեղծիքներ ա արել։Տեսնես մի անգամ ամաչած կա սրա համար։
  3. Որպես իրավաբան Հրայր Թովմասյանը ամաչել է ,երբ ՄԻԵԴ 4 հարցով նամակ է ուղարկում։ՄԻԵԴ ից քաղաքավարի ասում են ,որ առնվազն անհեթեթ է առաջին երկու հարցով իրենց դիմելը։

9 . պրն Թովմասյանը ամաչում է իր նախկին կուսակիցների փոխարեն։Երբ Սահմանադրական փոփոխությունների ժամանակ  հպարտությամբ ասում էին,որ նոր սահմանադրությամբ այլևս Հայաստանում անձնիշխանություն չի կարող լինել,իսկ հիմա առավոտից իրիկուն անձնիշխանություն ու բռնապետություն  հաստատելու մասին ստատուսներ են գրում։

  1. չի ամաչում պրն Թովմասյանը իր իսկ ամոթի զգացումից։Քանի որ վերջինս խիստ ընտրողաբար է կենդանության նշաններ ցույց տալիս։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին