Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հարց՝
2 . պրն Թովմասյանը ամաչում է ,երբ Սահմանադրության մեջ խցկեց կայուն մեծամասնության ՝պառլամենտարիզմի ոգուն հակառակ դրույթը, որի միակ նպատակը ՀՀԿ ի իշխանությունը անսասան պահելն էր։Գոնե թեթեև ամոթ կա՞։
3 . Հրայր Թովմասյանը ամաչում է ,որ ընտրվեց ՍԴ նախագահ ,նսեմացնելով իր իսկ գրած սահմանադրության ոգին ու բովանդակությունը։
4 . Հրայր Թովմասյանը ամաչում է ,երբ լինելով ՀՀԿ խորհրդի անդամ, համոզում էր, որ ինքը կարող է քաղաքականապես չեզոք դատավոր լինել։
5 . Հրայր Թովմասյանը որպես իրավաբան ամաչել է, երբ Արման Մուսինյանին ասում էր, թող ընդդիմությունը ընտրախախտումների մասին փաստեր բերի։ Փոխանակ իր շեֆին հարցներ՝ ինչու է իրավապահ համակարգը անգործունյա։ Ամոթ զգացել է ,որ չի հասկացել՝ ընտրակաշառք բացահայտելը ընդդիմության վրա գցելը իրավաբանական անմեղսունակություն է։
9 . պրն Թովմասյանը ամաչում է իր նախկին կուսակիցների փոխարեն։Երբ Սահմանադրական փոփոխությունների ժամանակ հպարտությամբ ասում էին,որ նոր սահմանադրությամբ այլևս Հայաստանում անձնիշխանություն չի կարող լինել,իսկ հիմա առավոտից իրիկուն անձնիշխանություն ու բռնապետություն հաստատելու մասին ստատուսներ են գրում։