Կարևոր իրադարձություններ

Տաշիր քաղաքում բախվել են Nissan X-Trail-ն ու 07-ը. 4 հոգի է հոսպիտալացվել, որոնցից 3-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ

24 Հունիս, 2020 00:31
Տաշիր քաղաքում բախվել են Nissan X-Trail-ն ու 07-ը. 4 հոգի է հոսպիտալացվել, որոնցից 3-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ

Հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 22:50-ի սահմաններում Տաշիր քաղաքի 14-րդ թաղամասի Երևանյան փողոցում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Nissan X-Trail և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 3-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել «Տաշիր» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին