Կարևոր իրադարձություններ

Հուլիսի 1-ից սկսած կիրառվելու է սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի նոր առավելագույն շեմը․ մանրամասներ

24 Հունիս, 2020 00:20
Հուլիսի 1-ից սկսած կիրառվելու է սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի նոր առավելագույն շեմը․ մանրամասներ

ՀՀ Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ,‬

Ուզում եմ տեղեկացնել, որ սույն թվականի հուլիսի 1-ից սկսած կիրառվելու է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի նոր առավելագույն շեմը, այն է՝‬ ‭օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափի 15-ապատիկը (68000 դր. X 15 = 1020000 դր.)՝ մինչ այդ գործող 500000 դր. առավելագույն ամսական շեմի փոխարեն:‬
Ի՞նչ է սա նշանակում: ‬

‭‭Ի սկզբանե նշեմ, որ ստորև ներկայացված վերլուծությունը ներկայացվում է առանց հաշվի առնելու՝ ‬արտոնյալ ժամանակահատվածում՝ մինչև եկամտային հարկի նվազումը, քաղաքացիների սոցիալական վճարների կեսը, բայց ոչ ավելի քան 12500դր. պետության կողմից կատարելու հանգամանքը:‬

‭Եթե վարձու աշխատողը մինչև ս.թ. հուլիսի 1-ը ամսական վճարում էր իր աշխատավարձի 5%-ի չափով սոցիալական վճար, սակայն ոչ ավելի, քան 25000դր., հուլիսի 1-ից ամսական 500000 դրամից ավելի ստացող վարձու աշխատողը կսկսի վճարել իր աշխատավարձի 10%-ի և 25000 դրամի տարբերության չափով սոցիալական վճար, սակայն ոչ ավելի, քան 77000դր.: Այսինքն, տվյալ վարձու աշխատողի կողմից վճարման ենթակա սոցիալական վճարի առավելագույն ամսական շեմը 25000 դրամից կդառնա 77000 դր.: Մինչդեռ ՀՀ պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների առավելագույնը չափը կմնա 25000 դր.:‬

Դա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք ստանում են ամսական ավելի քան 500000դր. աշխատավարձ, կսկսեն վճարել իրենց աշխատավարձի 5%-ից ավելի ‬շատ սոցիալական վճար (աշխատավարձի 10%-ի և 25000 դրամի տարբերության չափով), բայց ոչ ավելի, քան 77000դր.՝ նախկին 25000 դր. փոխարեն: Օրինակ՝ եթե մարդը ստանում է 1020000 դր. ամսական աշխատավարձ, ապա նրա կողմից վճարման ենթակա սոցիալական վճարը կկազմի 77000դր. կամ ամսական աշխատավարձի շուրջ 7.55%-ը՝ մինչ այդ վճարվող 2.45%-ի փոխարեն:‬
Իսկ այն մարդիկ, որոնք ստանում են ամսական ավելի քան 1020000 դր. աշխատավարձ, անկախ նրանից, թե այն կազմում է ամսական 5 մլն. դր., թե 10 մլն. դր., միևնույն է՝ նրանք կվճարեն ամսական 77000դր. առավելագույն ամսական շեմի չափով սոցիալական վճար, որը ամսական աշխատավարձի ‬նկատմամբ %-ային արտահայտությամբ կլինի արդեն ավելի ցածր, քան 7.55%-ը: Օրինակ՝ 5մլն. դր. ամսական աշխատավարձի նկատմամբ այն կլինի ոչ թե 7.55%, այլ արդեն 1.54 %:‬

Ամփոփելով՝ ս.թ. հուլիսի 1-ից՝‬

1)մինչև 500000 դր. ամսական աշխատավարձ ստացող վարձու աշխատողների կյանքում ոչինչ չի փոխվի, նրանք կշարունակեն վճարել աշխատավարձի 5%-ի չափով սոցիալական վճար, նույնքան միջոցներ կհատկացվի պետական բյուջեից:‬

2)ամսական 500000-1020000 դրամ ստացող վարձու աշխատողները կսկսեն վճարել ամսական 25000-77000 դրամ սոցիալական վճար (ամսական աշխատավարձի շուրջ 5%-ից 7.55%-ի չափով՝ կախված աշխատավարձի չափից) ՝ նախկին 25000 դր. առավելագույնը գումարի փոխարեն: ՀՀ պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների առավելագույնը չափը ‬կմնա 25000 դր.:

3)ամսական ավելի քան 1020000 դր. աշխատավարձ ստացող վարձու աշխատողները կսկսեն վճարել ամսական 77000դր. առավելագույն ամսական շեմի չափով սոցիալական վճար (ամսական աշխատավարձի 7.55%-ից ցածր չափով՝ կախված աշխատավարձի չափից) ՝ նախկին 25000 դր.առավելագույնը գումարի փոխարեն: ՀՀ պետական բյուջեից հատկացվող համապատասխան ‬միջոցների առավելագույնը չափը կմնա 25000 դր.: ‬

Հետևաբար, 2020թ. հուլիսի 1-ից ‭ ‬ ‭կուտակային‭ ‬վճարների‭ ‬գծով փոփոխությունները առավելապես իրենց վրա կզգան (տնօրինվող եկամտի նվազման առումով) 500000 դրամից ավելի ամսական աշխատավարձ ստացող մեր հայրենակիցները, իսկ 1020000 դր. շեմից բարձր աշխատավարձ‬ ‭ստոցողների համար վճարի բեռը (հարաբերակցությունը աշխատավարձի նկատմամբ) կլինի նվազող: Կրկին թեման առավելապես զգայուն է միջին խավի համար (տնօրինվող եկամտի նվազման առումով):‬

Հ.Գ. Պարզապես ևս մեկ անգամ նշեմ, որ հատուկ չեմ անդրադարձել ներկայումս գործող ‬արտոնյալ ռեժիմի պայմաններում՝ մինչև առաջիկա տարիներին եկամտային հարկի նվազումը, քաղաքացիների սոցիալական վճարների կեսը, բայց ոչ ավելի քան 12500դր. պետության կողմից կատարելու հանգամանքին, քանի որ այս կարգավորումը աստիճանաբար դուրս կգա առաջիկա տարիներին»:

 
 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին