Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել․ փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

23 Հունիս, 2020 23:15
Ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել․ փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

Երեկ՝ հունիսի 22-ին, ժամը 2-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, Մարց-Լորուտ ճանապարհին ստուգել են Ահնիձոր գյուղի 56-ամյա մի բնակչի փայտանյութով բեռնված «ԳԱԶ-53-12» մակնիշի մեքենան: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ երեք օր առաջ բենզասղոցով իրենց գյուղի հանդամասում հատած հաճարենին տեղափոխում է ծանոթի տուն:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին