Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes, BMW և Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները. կա 3 վիրավոր

23 Հունիս, 2020 22:59
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes, BMW և Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները. կա 3 վիրավոր

Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Mercedes, BMW, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին, BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գոտում:

Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին