Կարևոր իրադարձություններ

Մեքսիկայում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 11 բալ․ ԱԻՆ

23 Հունիս, 2020 22:47
Մեքսիկայում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 11 բալ․ ԱԻՆ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։

ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 19:29-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15:29-ին)։

Նշվում է, որ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 16.10⁰ և արևմտյան երկայնության 95.91⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Մեքսիկա, Կրուսեսիտա քաղաքից 23 կմ դեպի հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 7.5 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 11 բալ:

Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության նախնական տվյալների՝ երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ, 1 զոհ և 1 տուժած։
 

Լրահոս

Դիտել ավելին