Կարևոր իրադարձություններ

Մեքսիկայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

23 Հունիս, 2020 22:10
Մեքսիկայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին։ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը  այն գնահատել է 7,7 մագնիտուդ։ Գերատեսչության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Էլ Քոյուլ քաղաքից 9 կմ հեռավորության վրա, Օջախը գտնվել է 33 կմ խորության վրա:

Իր հերթին Մեքսիկայի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը մագնիտուդան գնահատել է 7,5: Նրա տվյալներով ՝ երկրաշարժը տեղի է ունեցել Կրուսեսիտա առողջարանային քաղաքից 23 կմ դեպի հարավ:

Ստորգետնյա ցնցումը ցնցել Է Մեխիկոյի շենքերը, որոնց բնակիչները փողոց են դուրս եկել:

Տուժածների և ավերածությունների մասին չկան տեղեկություններ: Տեղի ունեցածի հետևանքով որոշ շրջաններ հոսանքազրկվել են:

Image: An earthquake in Mexico City

 

 

Լրահոս

Դիտել ավելին