Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    547,5
    559,5

  • RUB

    6,69
    6,99

Կարևոր իրադարձություններ

Բաղրամյան պողոտայում կրակոց է հնչել․ կրակել են 53-ամյա տղամարդու աչքին

23 Հունիս, 2020 21:39
Բաղրամյան պողոտայում կրակոց է հնչել․ կրակել են 53-ամյա տղամարդու աչքին

Հունիսի 20-ին, ժամը 18.12-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Բաղրամյան պողոտայում՝ Գրողների միության շենքի մոտ, ծանոթը կրակել է իր աչքին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նույն օրը, ժամը 18.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ այտի և աչքի կոպի պատռվածքներով բուժօգնության դիմած 53-ամյա տղամարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Գրողների միության շենքի մոտ:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 22-ին 40-ամյա տղամարդը ներկայացել է Արաբկիրի բաժին՝ ներկայացնելով գազային ատրճանակը:

 

 
 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին