Կարևոր իրադարձություններ

Վստահ եմ, որ կշարունակեք ներդնել Ձեր գիտելիքները, փորձը և եռանդը հանուն մեր հայրենիքի և հայ ժողովրդի ներկայի և ապագայի․ Արարատ Միրզոյանը՝ Արմեն Սարգսյանին

23 Հունիս, 2020 21:17
Վստահ եմ, որ կշարունակեք ներդնել Ձեր գիտելիքները, փորձը և եռանդը հանուն մեր հայրենիքի և հայ ժողովրդի ներկայի և ապագայի․ Արարատ Միրզոյանը՝ Արմեն Սարգսյանին

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։

«Հարգելի՛ պարոն նախագահ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին քաջ առողջություն։

Վստահ եմ, որ կշարունակեք ներդնել Ձեր գիտելիքները, փորձը և եռանդը հանուն մեր հայրենիքի և հայ ժողովրդի ներկայի և ապագայի»,- ասված է Միրզոյանի շնորհավորական ուղերձում:

 

Լրահոս

Դիտել ավելին