Կարևոր իրադարձություններ

«Սուրբ Աստվածածին» եկեղեցու մոտակայքում խոտածածկ տարածք է այրվել․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ

23 Հունիս, 2020 20:31
«Սուրբ Աստվածածին» եկեղեցու մոտակայքում խոտածածկ տարածք է այրվել․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ

Այսօր՝ հունիսի 23-ին, ժամը 10։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոմանոս Մելիքյանի փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:15-ին:

Հրշեջ-փրկարարների կողմից հայտնաբերվել է հրդեհի երկրորդ օջախ, որն էլ մեկուսացվել է ժամը 13:06-ին:

Առաջին օջախում (մոտ 9000 քմ) այրվել են մոտ 3 քմ կուտակած խոտ և 60 ծառ, իսկ երկրորդ օջախում (մոտ 5000 քմ)՝ 40 ծառ:

Հրդեհը մարվել է ժամը 13:32-ին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին