Կարևոր իրադարձություններ

Ղրղզստանի նախկին նախագահը 11 տարի 2 ամիս ազատազրկման է դատապարտվել

23 Հունիս, 2020 19:26
Ղրղզստանի նախկին նախագահը 11 տարի 2 ամիս ազատազրկման է դատապարտվել

Այսօր Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը դատապարտել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին 11 տարի 2 ամիս ազատազրկման: Գործը, որի շրջանակներում դատապարտվել է նախագահը, առնչվում է քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւին տարիներ առաջ պատժի կրումից ապօրինի ազատ արձակելուն: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:

«Դատարանը վճռել է Ալմազբեկ Աթամբաևին մեղավոր ճանաչել կոռուպցիայի կազմակերպման մեջ եւ դատապարտել 11 տարվա և երկու ամսվա ազատազրկման՝ պետական պարգևներից զրկելով և ունեցվածքի բռնագրավմամբ», - դատավճիռն ընթերցել է դատավոր Էմիլբեկ Կաիպովը:

Պետմեղադրողը պահանջում էր Աթամբաեւի համար 15 տարվա ազատազրկում գույքի բռնագրավմամբ:

Հիշեցնենք՝ 2019-ի օգոստոսի 7-ին Աթամբաևի՝ մայրաքաղաք Բիշքեկից ոչ հեռու՝ Քոյ-Թաշ գյուղում գտնվող տան գրոհի ժամանակ հրաձգություն էր տեղի ունեցել։

Ղրղզստանի նախկին նախագահն ավելի ուշ խոստովանել էր, որ ինքը ևս հրաձգության մասնակից է եղել։ Հատուկ նշանակության ջոկայիններին չէր հաջողվել Աթամբաևին միանգամից ձերբակալել. նախկին նախագահը միայն հաջորդ օրն էր հանձնվել։ Երկու օր տևած հրաձգության արդյունքում հատուկ նշանակության մեկ ջոկատային էր զոհվել, 136 մարդ՝ տուժել:


 

Լրահոս

Դիտել ավելին