Կարևոր իրադարձություններ

Դատախազությունը Ծառուկյանին կալանավորելու պահանջով վերաքննիչ բողոք է ներկայացրել

23 Հունիս, 2020 18:47
Դատախազությունը Ծառուկյանին կալանավորելու պահանջով վերաքննիչ բողոք է ներկայացրել

Այսօր՝ հունիսի 23-ին, ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն էր տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։    

Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին