Կարևոր իրադարձություններ

Փրկարարները Վանաձորի լճակից 44-ամյա կնոջ դի են դուրս բերել

23 Հունիս, 2020 18:24
Փրկարարները Վանաձորի լճակից 44-ամյա կնոջ դի են դուրս բերել

Այսօր՝ հունիսի 23-ին, ժամը 15։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Երեք լճեր» կոչվող վայրում՝ լճակում, դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ջրից դուրս են բերել Ռայա Հ․-ի (ծնված 1976 թ․) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին