Կարևոր իրադարձություններ

Հայտնագործվել է հերպես վիրուսի հակամիջոցը, հերթը կորոնավիրուսինն է

23 Հունիս, 2020 17:40
Հայտնագործվել է հերպես վիրուսի հակամիջոցը, հերթը կորոնավիրուսինն է

COVID-19-ի առաջացրած համավարակը աննախադեպ մարտահրավեր էր քաղաքակրթական արդի համակարգին և համաշխարհային գիտական մտքին, որն այսօր լծված է հակավիրուսային միջոցի ստեղծման բարդագույն խնդրի լուծմանը: Դիտորդի կարգավիճակում չէ նաև գիտական մտքի հայաստանյան հատվածը: Դեռևս փետրվարի կեսերից «Սիգարոն» ընկերության գիտական փորձառու ներուժը, որը շուրջ երկու տասնամյակ պարբերաբար նորամուծություններ է մշակում, ամբողջ թափով ձեռնամուխ է եղել իր նպաստը բերելու հակավիրուսային միջոցի ստեղծման համամարդկային ջանքերին:

Մի քանի ամիս տևած աշխատանքների արդյունքում «Սիգարոն» ընկերության  մասնագետների կողմից մշակվել է բուսական հիմքով հակավիրուսային միջոց, որի փորձարկումներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտում առողջության համար չափազանց վնասակար վիրուսների շարքին դասվող «Հերպես» վիրուսաընտանիքի HHV-1 վիրուսի նկատմամբ, որի հակամիջոցը ևս առայսօր գտնված չէ:

Ըստ կենսաբանական գիտությունների դոկտոր, բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Զավեն Կարալյանի, ում գլխավորությամբ կատարվել են փորձարկումները, արձանագրվել են անհավանական դրական արդյունքներ բուժական և պրոֆիլակտիկ ազդեցության առումով:

Բուսական հիմքով հակավիրուսային միջոցը տոքսիկ ազդեցություն չունեցող չափաբաժնով ճնշում է վիրուսի ակտիվությունը քսանչորս ժամով և խթանում է իմունային համակարգի աշխատանքը՝ քառասունութ ժամվա ընթացքում բարձրացնելով ինտերֆերոնների քանակը և երկակի հիմնավոր ազդեցությամբ հանգեցնում է հիվանդության արագ հաղթահարմանը:

«Սիգարոն» ընկերության մասնագետների կողմից ստեղծված բուսական հիմքով հակավիրուսային միջոցը, ըստ էության, գլոբալ նշանակության բացահայտում է, որը դառնալու է շրջադարձային հանգրվան առողջապահական համաշխարհային համակարգի համար՝ բարերար ներգործություն թողնելով միլիոնավոր մարդկանց առողջության վրա:

Հուսադրող այս հենքի վրա այժմ փորձարկումներ են արվում՝ որոշելու հակավիրուսային միջոցի ազդեցությունը COVID-19 վիրուսի նկատմամբ, որի արդյունքներով պայմանավորված՝ կշարունակվեն COVID-19-ի հակամիջոցի ստեղծմանն ուղղված աշխատանքները:

ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ ՍՊԸ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Լրահոս

Դիտել ավելին