Կարևոր իրադարձություններ

Հայրենական պատերազմի մասնակից 99-ամյա Մեխակ Ավետիսյանը բուժվել է կորոնավիրուսից եւ դուրս գրվել

23 Հունիս, 2020 16:35
Հայրենական պատերազմի մասնակից 99-ամյա Մեխակ Ավետիսյանը բուժվել է կորոնավիրուսից եւ դուրս գրվել

Հայրենական մեծ պատերազմի վետերան 99-ամյա Մեխակ Ավետիսյանն այսօր առողջացած դուրս գրվեց Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Տեղեկությունը հաղորդում է բուժհաստատության ֆեյսբուքյան էջը:

Նա բուժկենտրոն էր տեղափոխվել հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ, երկկողմանի թոքաբորբով ծանր վիճակում:

«Չեմ ուզում հիշել, թող մնա անցյալում, շնորհակալություն բժիշկներին, երիտասարդ են, բայց լավ գործ են անում: Թող Հայաստանը ծաղկի ու դառնա բժշկական տուրիզմի երկիր, ասում եմ՝ տուրիզմի, ոչ թե բիզնեսի»,- հրաժեշտ տալով բուժկենտրոնին՝ ասաց Մեխակ Ավետիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին