Կարևոր իրադարձություններ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետին երկրի ազգային տոնի առթիվ

23 Հունիս, 2020 12:50
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետին երկրի ազգային տոնի առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Քսավյե Բեթելինին Ազգային տոնի առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասված է. 

«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի կապակցությամբ: 

Մեծապես արժևորում ենք փոխվստահության մթնոլորտում զարգացող հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունները և շահագրգռված ենք առավել խորացնելու և ամրապնդելու մեր արդյունավետ համագործակցությունը՝ կյանքի կոչելով անցած տարվա մայիսին Լյուքսեմբուրգ կատարած իմ այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները և ծրագրերը։ 

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին՝ շուտափույթ վերադարձ բնականոն կյանք, հետագա առաջընթաց և բարեկեցություն»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին