Կարևոր իրադարձություններ

Երևանի 23-ամյա բնակիչը տարբեր մակնիշի մեքենաներից մոտ մեկ տասնյակ կողային հայելիներ է գողացել․ երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն (տեսանյութ)

23 Հունիս, 2020 00:30
Երևանի 23-ամյա բնակիչը տարբեր մակնիշի մեքենաներից մոտ մեկ տասնյակ կողային հայելիներ է գողացել․ երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն (տեսանյութ)

Հունիսի 21-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Դավիթ Բեկի փողոցից, իր «Միցուբիշի» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Սարի թաղի 23-ամյա մի բնակչի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Պարզվել է` նա գարնանը գողացել էր Նուբարաշենի 8-րդ փողոցում կայանված «Մերսեդես G 500» մակնիշի մեքենայի պահեստային անվադողի պաշտպանիչ շերտն ու ամրացուցիչը:

Կասկածվողն իր մեքենայից ոստիկաններին է ներկայացրել ոչ միայն նշված «Մերսեդեսից» գողացածը, այլև տարբեր մակնիշի մեքենաներից հափշտակած մոտ մեկ տասնյակ կողային հայելիներ:

Բերման ենթարկված տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:

 

Լրահոս

Դիտել ավելին