Կարևոր իրադարձություններ

Հիփոթեքային գործող ծրագիրը պետք է որակապես փոփոխության ենթարկվի՝ հիմքում ունենալով «յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան» կարգախոսը. Արցախի նախագահ

22 Հունիս, 2020 23:57
Հիփոթեքային գործող ծրագիրը պետք է որակապես փոփոխության ենթարկվի՝ հիմքում ունենալով «յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան» կարգախոսը. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին հիփոթեքային գործող ծրագրում նոր փոփոխություններ անելու նպատակով, շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Այս մասին հայտնում են ԱՀ նածախագահի լրատվական ծառայությունից։

Նախագահ Հարությունյանը նշել է, որ նախընտրական խոստման համաձայն՝ հիփոթեքային գործող ծրագիրը պետք է որակապես փոփոխության ենթարկվի՝ հիմքում ունենալով «յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան» կարգախոսը: Երկրի ղեկավարի հանձնարարականի համաձայն՝ նոր կարգը պետք է գործի հունվարի 1-ից:

Սպասվող փոփոխությունների վերաբերյալ ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը նիստում ներկայացրել է որոշման նախագծի առաջարկների հիմնական փաթեթը, որն ընդգրկում է ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական համայնքներում իրականացվելիք քաղաքականության սկբունքները:

 

Լրահոս

Դիտել ավելին