Կարևոր իրադարձություններ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 9 միլիոնից

22 Հունիս, 2020 23:28
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 9 միլիոնից

Կորոնավիրուսի պանդեմիայի սկզբից ի վեր ամբողջ աշխարհում COVID-19 է ախտորոշվել ավելի քան 9 մլն հիվանդի մոտ: Այդ մասին տեղեկացնում է Worldometers վիճակագրական կայքը:

Այսպիսով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9,124,235-ի, մահացել է՝ 472,070-ը, ապաքինվել են՝ 4,888,354-ը։ 

Մահացության ցուցանիշով առաջատարը ԱՄՆ-ն է, որտեղ կորոնավիրուսին զոհ է գնացել 122,417 մարդ, վարակվել՝ 2,372,242-ը:

Վարակվածների ընդհանուր թվով երկրորդն Բրազիա է՝ 1,090,349, այստեղ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 50,737 մարդ:

Երրորդն Ռուսաստանն է, որտեղ գրանցված վարակերի թիվը հասել է 592,280-ի, մահերինը՝ 8,206-ի։

Վերջին օրերին կորոնավիրուսի տարածումն ակտիվացել է նաև Հնդկաստանում։ Այնտեղ մինչ օրս վարակման 440,183 դեպք է գրանցվել, մահացել է 14,015 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին:    

 

Լրահոս

Դիտել ավելին