Կարևոր իրադարձություններ

ԱՀԿ ղեկավարը կոչ է արել մեծացնել Դեքսամետազոնի արտադրությունը

22 Հունիս, 2020 22:55
ԱՀԿ ղեկավարը կոչ է արել մեծացնել Դեքսամետազոնի արտադրությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կոչ է արել մեծացնել դեքսամետազոնի արտադրությունը կորոնավիրուսով ծանր հիվանդների բուժման համար՝ նշելով, որ դեղամիջոցը ցույց է տվել իր արդյունավետությունը, գրում է РИА Новости-ն։

«Թեև տվյալները դեռեւս նախնական են, վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեքսամեթազոնի ստերոիդային դեղամիջոցը պոտենցիալ ունի, որպեսզի փրկի COVID-19-ի կրիտիկական հիվանդների կյանքը, մեզ պատճառ են տալիս տոնելու համար: Հաջորդ մարտահրավերը կլինի արտադրության աճը և ամբողջ աշխարհում դեքսամետազոնի արագ եւ հավասար բաշխումը, կենտրոնանալով այն վայրերում, որտեղ այն ամենից շատ անհրաժեշտ է», - ասել է Գեբրայեսուսը:

Մասնագետները պարզել են, որ Դեքսամետազոնը երեք անգամ նվազեցնում է թոքերի արհեստական օդափոխման սարքի կարիք ունեցող հիվանդի մահանալու վտանգը: Իսկ թթվածնի կարիք ունեցողների պարագայում մահվան վտանգը հնգակի է կրճատվում:

 

 
 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին