Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Պաշտոնանկություններ և նոր նշանակումներ ՃՈ-ում․ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել

22 Հունիս, 2020 22:26
Պաշտոնանկություններ և նոր նշանակումներ ՃՈ-ում․ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 22-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Վ․ Ղազարյանի հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար Լյուվիգ Ղանդիլյանը ազատվել է պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար է նշանակվել Կոստան Բուդաղյանը, ով Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է նույն վաշտի նույն դասակի ավագ տեսուչի պաշտոնից:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մեղրիի բաժնի հերթապահ մասի պետի պաշտոնում:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին