Կարևոր իրադարձություններ

Վաղը Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում վթարային ջրանջատում կլինի․ «Վեոլիա Ջուր»-ը զգուշանում է

22 Հունիս, 2020 21:42
Վաղը Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում վթարային ջրանջատում կլինի․ «Վեոլիա Ջուր»-ը զգուշանում է

Վաղը՝ հունիսի 23-ին, ժամը 10.00-17.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան համայնքի, այդ թվում Գագարինավան, Վարսեր թաղամասերի, Սևանի Թերակղզու Նախագահական հանգստյան տան, ինչպես նաև Հրազդան քաղաքի Ջրառատավան թաղամասի ջրամատակարարումը: Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:  

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին