Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանից Հայաստան ժամանած բժիշներից երկուսն իրենց առաքելությունը կիրականացնեն Արտաշատի ԲԿ-ում

22 Հունիս, 2020 21:30
Ռուսաստանից Հայաստան ժամանած բժիշներից երկուսն իրենց առաքելությունը կիրականացնեն Արտաշատի ԲԿ-ում

Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան ժամանած ռուսաստանցի բժիշկներից երկուսն արդեն Արտաշատի ԲԿ-ում են։ Այս մասին տեղեկանում են Արտաշատի Բժշկական Կենտրոնի տարածած հաղորդագրությունից։ 

«ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությանն արձագանքելով՝ ռուսաստանցի շուրջ 50 բժիշկ, ըստ սահմանված հաջորդականության, առանձին մասնագիտական խմբերով կժամանեն Հայաստան՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում։

Նրանցից երկուսը՝ Անաստասիա Վոլկովան և Դավիթ Սախնովսկիյը իրենց առաքելությունը կիրականացնեն մեր կենտրոնում:

Բժիշկներն այսօր ժամանել են մեր կենտրոն, նրանց դիմավորել և բարի գալուստ է մաղթել տնօրեն Հայկ Համբարձումյանը, ինչպես նաև իր շնորհակալությունը հայտնել ռուսաստանցի գործընկերներին՝ այս դժվարին օրերին մեզ հետ լինելու և մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար»,- ասված է ԲԿ հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին