Կարևոր իրադարձություններ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ու երեք դատավորներ կփոխարինվեն

22 Հունիս, 2020 20:15
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ու երեք դատավորներ կփոխարինվեն

Ինչպես արդեն հայտնել էինք, քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովը  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական դատարանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ «Իմ քայլ» խմբակցության ներկայացրած նախագիծը։

Նախագծին կողմ քվեարկեց  89 պատգամավոր:

Օրինագծի ընդունմամբ դադարեցվեց ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես ՍԴ անդամ:

Ազգային ժողովը որոշեց Սահմանադրության փոփոխությանը վերբերող հարցով չդիմել Սահմանադրական դատարան:

Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին