Կարևոր իրադարձություններ

Տավուշի մարզում բախվել են Nissan Altima-ն ու Opel Astra-ն. 11-ամյա տղան հոսպիտալացվել է

22 Հունիս, 2020 19:56
Տավուշի մարզում բախվել են Nissan Altima-ն ու Opel Astra-ն. 11-ամյա տղան հոսպիտալացվել է

Այսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 15:15-ի սահմաններում Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Վանաձորի բնակիչ Արմեն Քոչարյանի վարած Opel Astra մակնիշի և Երևանի բնակիչ Գարիկ Միրզոյանի վարած Nissan Altima մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, 11-ամյա Գ. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը Nissan-ի վարորդի տղան է:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին