Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    547,5
    559,5

  • RUB

    6,69
    6,99

Կարևոր իրադարձություններ

Սովետական «բարի» ժամանակները հիշեցի․ Սուրեն Սուրենյանց

22 Հունիս, 2020 19:22
Հեղինակ՝ Սուրեն Սուրենյանց
Սովետական «բարի» ժամանակները հիշեցի․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նախ ընտրվում է թիրախը, հետո նրա վրա գործ է կարվում «դանոսների» միջոցով։

«Հաշվի առնելով կատարված հանցագործության ամբողջական պատկերը բացահայտելու հանրային շահը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ակնկալում է ստանալ նաև հանրության աջակցությունը և հորդորում է ՀՀ քաղաքացիներին սույն դեպքի վերաբերյալ որևէ տեղեկություններ տիրապետելու դեպքում անմիջապես իրազեկել վարույթն իրականացնող մարմնին»,- սա հատված է ԱԱԾ հաղորդագրությունից, որը վերաբերում է Գագիկ Ծառուկյանի գործին։

Երբ դատարանը որոշեց մերժել Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, ԱԱԾ-ում հասկացան, որ իրենց մեղադրանքը, մեղմ ասած, թույլիկ է ու որոշեցին Ծառուկյանի վրա ինչ-որ բան կպցնել «դանոսչիկության» միջոցով։

Սովետական «բարի» ժամանակները հիշեցի, երբ նախ ընտրվում էր թիրախը, հետո նրա վրա գործ էր կարվում «դանոսների» միջոցով»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին