Կարևոր իրադարձություններ

Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում մեկնարկել են 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծով նախարարությունների ներկայացրած հայտերի քննարկումները

22 Հունիս, 2020 19:14
Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում մեկնարկել են 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծով նախարարությունների ներկայացրած հայտերի քննարկումները

Այսօր՝ հունիսի 22-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում մեկնարկել են 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագծով նախարարությունների ներկայացրած հայտերի քննարկումները: Այս մասին հայտնում են վարչապետի լրատվական ծառայոթյունից։

Դրանց շրջանակում մանրամասն անդրադարձ է կատարվելու համապատասխան ոլորտներում կանխատեսվող ցուցանիշներին և բյուջետային շրջանակին, նախատեսվող ծրագրերին: Հայտերը ներկայացվել են՝ հաշվի առնելով տարբեր սցենարներ՝ պայմանավորված ճգնաժամային պայմաններով և հնարավոր զարգացումներով:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայտերը հաստատվելու են՝ հաշվի առնելով նախարարությունների նախորդ տարիների և այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում արձանագրած կատարողական ցուցանիշները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին