Կարևոր իրադարձություններ

Դեքսամետազոնը բավականին մատչելի դեղամիջոց է և հենց առաջին օրերից Հայաստանում կիրառվել է․ Նիկոլ Փաշինյան

22 Հունիս, 2020 18:53
 Դեքսամետազոնը բավականին մատչելի դեղամիջոց է և հենց առաջին օրերից Հայաստանում կիրառվել է․ Նիկոլ Փաշինյան

Դեքսամետազոնը բավականին մատչելի դեղամիջոց է և հենց առաջին օրերից Հայաստանում կիրառվել է: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցող առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա կիրառելու որոշումը հիմնականում բժշկի որոշման որոշման շրջանակում է տեղի ունեցել: Դրա հետ կապված հիմա ավելի շատ արձագանքներ կան, մեր երկրում նույնպես այդ դեղամիջոցի օգտագործման ծավալները կընդլայնվեն»,- նշեց Փաշինյանը։

«Խնդրում եմ ինքնաբուժությամբ չզբաղվել: Դեղամիջոցը հորմոնալ է, և այն կարելի է օգտագործել միայն բժշկի ցուցումով», - հավելեց վարչապետը: 

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին