Կարևոր իրադարձություններ

Մենք արդեն չունենք կորոնավիրուսով վարակված հիվանդներ, որոնք տանը սպասում են հիվանդանոց տեղափոխվելու իրենց հերթին․ Թորոսյան

22 Հունիս, 2020 18:32
Մենք արդեն չունենք կորոնավիրուսով վարակված հիվանդներ, որոնք տանը սպասում են հիվանդանոց տեղափոխվելու իրենց հերթին․ Թորոսյան

Ծանր վիճակում կա 504, ծայրահեղ՝ 123, թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված՝ 44 քաղաքացի։ Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցած առցանց ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Երեկ երեկոյից մենք արդեն չունենք կորոնավիրուսով վարակված հիվանդներ, որոնք տանն սպասում են հիվանդանոց տեղափոխվելու իրենց հերթին: Այն քաղաքացիները, որոնց մոտ հաստատվում է կորոնավիրուսային հիվանդություն և նրանք կարիք ունեն հոսպիտալիզացիայի և իրենց առողջական վիճակով պայմանավորված, նրանք հրատապ հոսպիտալացվում են: Կարող ենք փաստել, որ այս խնդիրը մենք հաղթահարել ենք»,- նշեց Թորոսյանը: 

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին