Կարևոր իրադարձություններ

Առողջապահության նախարարությունը հրապարեկել է COVID-19-ի նկատմամբ լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների ցանկը

22 Հունիս, 2020 18:21
Առողջապահության նախարարությունը հրապարեկել է COVID-19-ի նկատմամբ լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների ցանկը

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել․

«Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններն իրականացվում են` ՀՀ առողջապահության նախարարության 2020 թվականի մայիսի 13-ի թիվ 04-Ց, 2020 թվականի հունիսի 11-ի թիվ 05-Ց և 2020 թվականի հունիսի 19-ի թիվ 07-Ց ցուցումների համաձայն, հետևյալ լաբորատորիաներում`

1․ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ

2. «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ

3. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ

4. «Նատալի ֆարմ» ՍՊԸ («Աստղիկ» բժշկական կենտրոն):

Վճարովի հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներ են`

1. «Պրոմ-Տեստ» ՍՊԸ

2. «Գիսանե» ՍՊԸ («Դավիդյանց լաբորատորիաներ»)

3. «Էկոսենս» ՍՊԸ»։

 

Լրահոս

Դիտել ավելին