Կարևոր իրադարձություններ

Հայտնի է՝ ում կրակոցներից են սպանվել Գավառում տեղի ունեցած միջադեպի մասնակիցները

22 Հունիս, 2020 17:23
Հայտնի է՝  ում կրակոցներից են սպանվել  Գավառում տեղի ունեցած միջադեպի մասնակիցները

Գավառում ապրիլին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Զոհրաբ Պարոնիկյանը և Վահե Ավետիսյանը մահացել են Արմեն Հայթյանի կրակոցների հետևանքով:

Այս մասին  այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Արմեն Միքայելյանը:

«Տեսանյութում երևում է, որ Զոհրապ Պարոնիկյանի մեքենայի կանգնելուց հետո, ավտոմեքենայի աջ հատվածին մոտենում է Վահե Ավետիսյանը, կանգնում է նաև Արմեն Հայթյանի մեքենան և կրակահերթ է սկսվում: Արդյունքում, առաջինը սպանվում է Զոհրաբ Պարոնիկյանը, ինչից հետո Վահե Ավետիսյանը: Քրեական գործով հիմնավորվել է, որ նրանք մահացել են Արմեն Հայթյանի կրակոցների հետևանքով: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը»,- ասաց Միքայելյանը:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին