Կարևոր իրադարձություններ

Դադարեցվում է առցանց տարբերակով քաղաքացիների ցուցակագրումը․ դեսպանություն

22 Հունիս, 2020 15:32
Հեղինակ՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
Դադարեցվում է առցանց տարբերակով քաղաքացիների ցուցակագրումը․ դեսպանություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հաշվի առնելով Հայաստան մեկնելու համար գրանցված քաղաքացիների մեծաթիվ լինելու հանգամանքը (ավելի քան 25 հազ․ քաղաքացի), ս/թ․ հունիսի 22-ին դեսպանության կողմից դադարեցվում է առցանց տարբերակով քաղաքացիների ցուցակագրումը։

«Ինչպես նշել ենք նախորդ հաղորդագրության մեջ, համաճարակով պայմանավորված իրավիճակում, ցավոք, իրատեսական չի դիտվում ապահովելու բոլոր ցանկացողների վերադարձը չարտերային չվերթներով։

Առաջիկայում՝ մինչև կանոնավոր ուղևորափոխադրումների վերսկսումը, դեսպանության կողմից կշարունակվեն չարտերային չվերթների կազմակերպման շուրջ աշխատանքներն՝ ուղղված հաշվառված քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի ապահովմանը։

Մինչդեռ, ելնելով դեսպանությունում գրանցված, սակայն չվերթներից հրաժարվող քաղաքացիների մեծաթիվ լինելու հանգամանքից, ինչպես նաև հաստատումից հետո չվերթներին չներկայանալու փորձից, այս ուղղությամբ ևս նոր քայլեր կմշակվեն։

Չարտերային թռիչքների չվացուցակի մասին կհայտնենք առաջիկայում»։  
 
 

Լրահոս

Դիտել ավելին