Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում ՍԴ ճգնաժամը հնարավոր է հաղթահարել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությամբ. ԵԽ քարտուղար

22 Հունիս, 2020 14:40
Հեղինակ՝ Գայանե Աբրահամյան
ՀՀ-ում ՍԴ ճգնաժամը հնարավոր է հաղթահարել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությամբ. ԵԽ քարտուղար

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

« Մինչ ԱԺ-ում այս պահին քննարկում ենք ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման հարցը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը սահմանադրական ճգնաժամի լուծման այս գործընթացին աջակցության ուղերձ է հղել։

«Հայաստանում սահմանադրական ճգնաժամը հնարավոր է հաղթահարել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությամբ»

«Հունիսի 19-ին հաստատված և այսօր հրապարակված Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հնարավոր է դարձնում լուծել Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի միջև առկա սահմանադրական ճգնաժամի կենտոնական խնդիրները»,- ասել է ԵԽ Գլխավոր քարտուղար տիկին Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։

«Այս կարծիքում Վենետիկի հանձնաժողովը հստակեցրել է Սահմանադրության փոփոխությունների գործընթացում Սահմանադրական դատարանի վերանայման շրջանակը, ինչպես նաև ընդունել է իր կողմից հանրաքվե նախաձեռնելու մասին որոշումը չեղարկելու Ազգային ժողովի իրավասությունը։ Ավելին, նկատի ունենալով գործող նորմերի ազդեցությունը Սահմանադրական դատարանի կազմի վրա, Վենետիկի հանձնաժողովն ընդունել է, որ 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթների ամբողջական իրագործումը լեգիտիմ նպատակ է հետապնդում։

Եվ որպեսզի այս նպատակը համադրվի դատավորների պաշտոնավարման ժամկետի և անկախության պահպանման անհրաժեշտության հետ, Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է, որ այն դատավորները, ում 12-ամյա պաշտոնավարման ժամկետը դեռ չի լրացել, շարունակեն պաշտոնավարել մինչ այդ ժամկետը, իսկ այն դատավորները, որոնք արդեն իսկ 12 տարի պաշտոնավարել են, մինչև փոխարինվելը պետք է կարողանան օգտվել անցումային նոր ժամանակից, որի տևողությունը պետք է որոշեն հայկական իշխանությունները։ Վենետիկի հանձնաժողովը ստիպված է եղել ափսոսանք հայտնելու, որ իր կարծիքի հաստատման օրը պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված նախագիծը չի նախատեսում նման անցումային ժամկետ։

Ես կոչ եմ անում իշխանության բոլոր ճյուղերին սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու համար ուղղորդվել Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններով՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան սահուն կյանքի կոչելով 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթները»,- եզրափակել է Գլխավոր քարտուղարը»։

 

Լրահոս

Դիտել ավելին