Կարևոր իրադարձություններ

Երևանում ծեծի է ենթարկվել «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր-անդամ ներկայացող Հայկ Ստեփանյանը

22 Հունիս, 2020 13:05
Երևանում ծեծի է ենթարկվել «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր-անդամ ներկայացող Հայկ Ստեփանյանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության 102 օպերատվի կառավարման կենտոն ահազանգել է Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Հայկ Ստեփանյանը և հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում մոտ 40 հոգով իրեն ծեծի են ենթարկել։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22։30-ի սահմաններում Տիչինայի փողոցի թիվ 81 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Հ. Ստեփանյանի և անհայտ անձանց միջև, որի ժամանակ, ըստ Հ. Ստեփանյանի հայտարարության, այդ անձինք ձեռքերով և մահակներով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև իր վարած Toyօta Camry մակնիշի 65 GM 999 համարանիշի ավտոմեքենային։ Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ այդ ընթացքում իր հասցեին հնչեցվել են սեռական բնույթի հայհոյանքներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին