Կարևոր իրադարձություններ

Երևում է, որ փամփուշտի հետք է․ ի՞նչ քայլեր է ձեռնարկում ոստիկանությունը Գեղամ Մանուկյանի բնակարանի պատուհանի վնասված հատվածի համար

22 Հունիս, 2020 12:43
Երևում է, որ փամփուշտի հետք է․ ի՞նչ քայլեր է ձեռնարկում ոստիկանությունը Գեղամ Մանուկյանի բնակարանի պատուհանի վնասված հատվածի համար

Արդեն տեղեկացրել ենք՝  նախնական տվյալներով հունիսի 19-ից մինչև հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կողմից դեռևս անհայտ պայմաններում և հանգամանքներում վնասվել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանի բնակարանի  պատուհանի երկշերտ ապակու դրսի հատվածը։ Հասկանալու համար, թե ո՞վ է գնացել այդ քայլին և ինչու՞,  Shabat.am–ը կապ հաստատեց Գեղամ Մանուկյանի հետ, վերջինս նշեց՝ դեռ նորություն չկա․

«Ոստիկանություն է եկել, փորձաքննություն պետք է անեն, ես էլ որևէ մեկնաբանություն չունեմ»,– նշեց Մանուկյանը

Հարցին՝ պատուհանի ապակու վնասված հատվածը կրակոցի՞ հետք է, թե՞ քարի, Մանուկյանը ասաց․

«Չեմ կարող ասել, սակայն երևում է, որ փամփուշտի հետք է, բայց թե ինչ տեսակի փամփուշտ է՝  ցույց կտա փորձաքննությունը»․

Մեր ճշտող հարցին ՝  ո՞վ կամ ինչու՞ պետք է փորձեր վնասել իրեն , Գեղամ Մանուկյանը պատասխանեց․

«Ես զերծ եմ մնում որևէ մեկնաբանությունից և հատուկ հայտարարությունից»,– ասաց Մանուկյանը։

Նշենք, որ  ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են՝  նախապատրաստվում են նյութեր, պարզվում են դեպքի ողջ հանգամաները։

 

Աննա Ղազարյան

 

Լրահոս

Դիտել ավելին