Կարևոր իրադարձություններ

Մոսկվայից ժամանող բժիշկների առաջին խումբը ժամեր անց կլինի Երևանում

21 Հունիս, 2020 23:00
Մոսկվայից ժամանող բժիշկների առաջին խումբը ժամեր անց կլինի Երևանում

«Ռեդ Վինգս» ավիաընկերության Մոսկվա-Երևան առաջիկա չվերթով Հայաստան կժամանեն ազգությամբ ռուս և ռուսաստանաբնակ հայ բժիշկներ, ովքեր պատրաստակամություն են հայտնել իրենց մասնագիտական աջակցությունը ցուցաբերելու կորոնավիրուսի համավարակի դեմ պայքար մղող հայ գործընկերներին:

Երևան մեկնող բժիշկների հավաքագրումը համակարգում է «Վիվա» բարեգործական հիմնադրամը, որի հոգեբարձուների թվում է Մոսկվայի թիվ 4 կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գեորգի Մելքոնյանը:  Բժիշկների հետ միասին Երևան են ուղարկվում նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար նախատեսված բժշկական տարատեսակ սարքավորումներ, դիմակներ, հատուկ համզգեստ և այլ տեսակի պարագաներ: Մոտ 2 198 800 ռուբլու արժողությամբ բժշկական սարքավորումները ձեռք են բերվել հանգանակությամբ գոյացած միջոցների հաշվին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին