Կարևոր իրադարձություններ

Ախտահանիչ հեղուկը պատշաճ որակի չի եղել. տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են որոշ թերություններ

21 Հունիս, 2020 18:25
Ախտահանիչ հեղուկը պատշաճ որակի չի եղել. տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են որոշ թերություններ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայության աշխատակիցների հետ համատեղ այսօր վերահսկողական միջոցառումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում:

Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում լուրջ խրավախախտման դեպքեր չեն արձանագրվել, սակայն հայտնաբերվել են որոշ թերություններ: Մասնավորապես հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որտեղ առկա ախտահանիչ հեղուկը պատշաճ որակի չի եղել: Տեղում վարորդներին տրվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ թերությունն անհապաղ շտկելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին