Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    547,5
    559,5

  • RUB

    6,76
    7,06

Կարևոր իրադարձություններ

ՍԱՏՄ անակնկալ ուժեղացված ստուգայցեր Երևանում և երկու մարզում

21 Հունիս, 2020 17:27
ՍԱՏՄ անակնկալ ուժեղացված ստուգայցեր Երևանում և երկու մարզում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր շարունակել են մշտադիտարկումները հանրապետությունում գործող սննդի շղթայի օպերատոր հանդիսացող տնտեսավարողների մոտ: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարաության լրատվական ծառայությունից։

Նշվում է, որ երեկ երեկոյան ուժեղացված ստուգայցերի թիրախում են եղել Լոռու և Տավուշի մարզերի, իսկ այսօր առավոտյան՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի հանրային սննդի և իրացման ցանցի կազմակերպությունները:

Երեկոյան կատարված անակնկալ այցերը մարզային հասարակական սննդի օբյեկտներ ցույց են տվել, որ պարետի որոշումներով սահմանված նորմերը պահպանվում են ոչ լիարժեքորեն. խախտվել են թե դիմակները պատշաճորեն կրելու, թե ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ ունենալու, թե ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները:

Դրանց մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

Առավոտյան Դավթաշենի խանութներում արված շրջայցը փաստել է, որ այստեղ ավելի լավ են պահպանվում պահանջվող սանիտարահիգիենիկ նորմերը:

ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը արտադրություններում, հանրային սննդի օբեկտներում և իրացման ցանցում անցկացվող մշտադիտարկումները շարունակական են:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին