Կարևոր իրադարձություններ

Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը (տեսանյութ)

21 Հունիս, 2020 17:07
Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը (տեսանյութ)

Հունիսի 20-ին պարետատան կազմակերպած չորրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը: Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տարարծած հաղորդագրությունից։

Խմբաքանակն իր մեջ ներառում է՝

Բժշկական պաշտպանիչ դիմակներ և արտահագուստ

Թթվածնի մատակարարման կայաններ ու կոնցենտրատորներ

Թոքերի արհեստական օդափոխության սարքեր

Մաքուր օդի մատակարարման անհատական սարքեր

Նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման թեստեր

Զարկերակային օքսիմետրեր

Խմբաքանակի հիմնական մասը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին:

 
 

 

Լրահոս

Դիտել ավելին