Կարևոր իրադարձություններ

Դատարանը մերժեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը

21 Հունիս, 2020 16:05
Դատարանը մերժեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը հրապարակեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ իր կայացրած որոշումը:

Դատավորը մերժեց ԱԱԾ միջնորդությունը՝ Գագիկ Ծառուկյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն էր տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։  

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։

 

Լրահոս

Դիտել ավելին