Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 25-ամյա վարորդը Mercedes-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում

21 Հունիս, 2020 16:14
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 25-ամյա վարորդը Mercedes-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում

Երեկ՝ հունիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 20:30-ի սահմաններում 25-ամյա Լևոն Շահինյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Ըստ աղբյուրի նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին