Կարևոր իրադարձություններ

Փրկարարները Գյումրի քաղաքի տնակներից մեկի բակում հայտնաբերել են 72-ամյա կնոջ՝ ծառից կախված դին․ ԱԻՆ

21 Հունիս, 2020 15:22
Փրկարարները Գյումրի քաղաքի տնակներից մեկի բակում հայտնաբերել են 72-ամյա կնոջ՝ ծառից կախված դին․ ԱԻՆ

Այսօր՝ հունիսի 21-ին, ժամը 09:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող տնակի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տնակը գտնվում է Գոգոլի փողոցում։

Փրկարարները բացել են տնակի դարպասի դուռը և բակում հայտնաբերել ծառից կախված Էլիզա Ս․-ի (ծնված 1948 թ․) դին, այնուհետև դին իջեցրել և մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

 

 

Լրահոս

Դիտել ավելին