Կարևոր իրադարձություններ

Հայտնի է ռուս-վրացական սահմանի բացման մոտավոր ժամկետը

21 Հունիս, 2020 14:41
Հայտնի է ռուս-վրացական սահմանի բացման մոտավոր ժամկետը

Վրաստանն, ամենայն հավանականությամբ, կբացի Ռուսաստանի հետ սահմանի՝ Կազբեգի-Վերին Լարս անցակետն օգոստոս ամսին, այսպիսի հույս է հայտնել վրաց պաշտոնյա Զուրաբ Աբաշիձեն:

«Սահմանի բացումը կախված է համաճարակային իրավիճակից: Լավ կլիներ, որ մեզ հաջողվեր Ռուսաստանի հետ սահմանը բացել օգոստոսին՝ ամռան վերջին»,- ասել է Աբաշիձեն:

Հիշեցնենք, որ ռուս-վրացական սահմանը փակվել է մարտի 18-ին՝ կորոնավիրուսի պատճառով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին