Կարևոր իրադարձություններ

Թրամփը հաստատել է օտարերկրացիների համար աշխատանքային վիզայի սահմանափակում սահմանելու մտադրությունը

21 Հունիս, 2020 12:25
Թրամփը հաստատել է օտարերկրացիների համար աշխատանքային վիզայի սահմանափակում սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է օտարերկրյա աշխատողների համար մուտքի արտոնագրերի սահմանափակումներ սահմանելու մտադրությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն, հղում անելով Fox News հեռուստաալիքին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփի վարչակազմը քննարկում է ժամանակավոր աշխատանքային վիզաների տրամադրումը դադարեցնելու հնարավորությունը: Համապատասխան հրամանագիրը կարող է անդրադառնալ մշակութային և գիտական փոխանակման ծրագրերի մասնակիցների համար նոր վիզաների տրամադրմանը, այդ թվում՝ J-1 տիպի վիզաների: 

Թրամփը հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ հստակ որոշումներ կկայացվեն հաջորդ երկու օրերի ընթացքում:

Նրա խոսքերով՝ իշխանությունների որոշումները «կուրախացնեն» շատ մարդկանց:

 

 

Լրահոս

Դիտել ավելին