Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    490

  • EUR

    546,5
    558,5

  • RUB

    6,72
    7,02

Կարևոր իրադարձություններ

Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ կան տուժածներ

21 Հունիս, 2020 11:57
Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ կան տուժածներ

Երեկ՝ հունիսի 20-ին, ժամը 23։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Արթուր Ղ․, ծնված 1968 թ․) և «Toyota Voxy» (վարորդ՝ Հայկ Կ․, ծնված 1997 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ «Toyota Voxy» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Էսթեր Բ․, ծնված 1998 թ․) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները փակել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հոսանքազրկել «Toyota Voxy» մակնիշի ավտոմեքենան։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին