Կարևոր իրադարձություններ

Արցախում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքեր չեն գրանցվել․ վարակը հաղթահարել են ևս 2 քաղաքացի․ Արցախի ԱՆ

21 Հունիս, 2020 11:40
Արցախում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքեր չեն գրանցվել․ վարակը հաղթահարել են ևս 2 քաղաքացի․ Արցախի ԱՆ

Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաղթահարել են ևս 2 քաղաքացի: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությանը։ 

Ընդհանուր առողջացածների թիվը 65 է: Վարակակիր մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Հունիսի 21-ի դրությամբ կորոնավարակը հաստատվել է 97 քաղաքացու մոտ: Այս պահին մեկուսացված է 80 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1654 թեստավորում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին