Կարևոր իրադարձություններ

Անհարկի է նաև թեմայի շուրջ որոշ գործիչների ակտիվացումը, դրանից իրականությունը չի փոխվում. Արայիկ Հարությունյանի խոսնակ

20 Հունիս, 2020 23:47
Հեղինակ՝ Վահրամ Պողոսյան
Անհարկի է նաև թեմայի շուրջ որոշ գործիչների ակտիվացումը, դրանից իրականությունը չի փոխվում. Արայիկ Հարությունյանի խոսնակ

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախի Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցում Ապրիլյան պատերազմի մասին բարձրացված հարցերին շատ հստակ պատասխանել է, և այդ պատասխաններն ունեն իրենց փաստական հիմքերը:

Հաշվի առնելով հարցի նրբությունն անվտանգային տեսանկյունից՝ բովանդակային առումով հավելյալ պարզաբանումներ տալու կարիք չենք տեսնում: Անհարկի է նաև թեմայի շուրջ որոշ գործիչների ակտիվացումը, դրանից իրականությունը չի փոխվում: Ուստի, առաջարկում եմ բավարարվել այսքանով՝ չհատելով «տրամաբանության և բարոյականության» սահմանները:

Հ.Գ. Երբ ասում են, թե գնած սպառազինությունն անսարք է, չգիտես, թե ինչու, բարոյական է, իսկ երբ պնդում են հակառակը, բարոյական չէ՞... Հանգիստ թողեք բանակն ու անվտանգային խնդիրները, քանի որ այդ դիսկուրսը ոչ մի լավ բանի չի բերելու»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին