Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Բենզալցակայաններում հայտնաբերվել են մեծ թվով խախտումներ

20 Հունիս, 2020 22:43
Բենզալցակայաններում հայտնաբերվել են մեծ թվով խախտումներ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Այսօր հունիսի 20-ին, ՇՎՏՄ-ի աշխատակիցները հերթական մշտադիտարկումն իրականացրել են Երևան քաղաքի Էրեբունու վարչական շրջանի առևտրի կենտրոններում, գազալցակայաններում և բենզալցակայաններում:

Պարետատան սահմանած հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ հիմանական խնդիրներն առնչվել են բենզալցակայաններին, որոշ չափով նաև շինանյութի խանութներին: Վարչական շրջանում մշտադիտարկումներ իրականացված երկու գազալցկայաններում որևէ խախտում չի հայտնաբերվել:

Շինանյութի խանութներում հիմնականում չեն եղել դիմակների համար նախատեսված հատուկ փակվող աղբամաններ և ջերմաչափման գրացամատյաններ: Դիտարկված թերությունները տնտեսվարողների կողմից տեղում շտկվել են:

Բենզալցակայաններում հիմնականում բացակայել են դիմակների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները և դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները: Նշված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնք ներկայացվելու են պարետատուն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին