Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխությունն իշխանությանը չի անհանգստացնում. Ալեն Սիմոնյան

20 Հունիս, 2020 18:57
Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխությունն իշխանությանը չի անհանգստացնում. Ալեն Սիմոնյան

Այսօր՝ հունիսի 20-ին, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստի ավարտից հետո ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ի թիվս այլ հարցերի անդրադարձավ նաև այն հարցին, թե արդյո՞ք իշխանությանն անհանգստացնո՞ւմ է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխվել է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ, չի անհանգստացնում: Ինչո՞ւ պետք է անհանգստացնի: Անհանգստացնում է մարդկանց զայրույթը, այն ընկալումը, որ ինչ-որ մեկին բռնել եք, մյուսին բաց եք թողում: Մենք դատարանի վճռի մասին իմանում ենք բոլորի հետ միասին: Որևէ մեկին չենք բռնում ու բաց չենք թողնում: Դա քաղաքական որոշում չի եղել ու չի էլ կարող լինել: Իրավական գործընթացը շարունակվում է: Էլի են եղել դեպքեր, երբ Ռոբերտ Քոչարյանին ազատ են արձակել, հետո փոխվել է խափանման միջոցը»:

Դիտարկմանը, թե քաղաքական տարբեր ուժեր են համախմբվում, Սիմոնյանն ասաց, որ այդ ընդդիմադիր ճակատը ձևավորում են տարբեր երկրների ներկայացուցիչներ, իսկ մարդիկ ժամանակը կգա, իրենց խոսքը կասեն նրանց մասին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին